Ծառայություններ

  • Դատական ներկայացչություն

    Մենք կներկայացնենք և կպաշտպանենք Ձեր շահերը՝ դատա­վա­րության ցան­կա­ցած և բո­լոր փուլերում,  քաղաքացիական, վարչական, սնակության և քրեական դատարաններում, այդ թվում՝ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում:

    Կարդալ ավելին
  • ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

    Մենք կներկայացնենք և կպաշտպանենք Ձեր շահերը՝ քաղաքացիական իրավունքից բխող հարաբերություններում:

    Կարդալ ավելին
  • Քրեական գործեր
    Քրեական գործերի ոլորտում մենք մատուցում ենք հետևյալ ծառայությունները՝
    • քրեական գործերով հաճախորդների խորհրդատվություն.
    • հաճախորդի շահերի պաշտպանություն հետաքննության փուլում.
    • հաճախորդի շահերի պաշտպանություն դատական բոլոր ատյաններում:
    Կարդալ ավելին
  • Վարչական իրավահարաբերություններ

    Խորհրդատվության տրամադրում պետական մարմինների հետ փոխհարաբերություննում

    Հաճախորդի անունից ներկայացչություն բոլոր պետական մարմիններում.

    Ներկայացչություն վարչական վարույթի ընթացքում.

    Վարչական ակտերի բողոքարկում վերադասության կարգով.

    Վարչական ակտերի բողոքարկում դատական կարգով.

    Հաճախորդի շահերի պաշտպանություն դատարանում:

     

    Կարդալ ավելին
  • Աշխատանքային հարաբերություններ

    Աշխատանքային հարաբերությունների ոլորտում մենք մատուցում ենք հետևյալ ծառայությունները՝

    Խորհրդատվություն աշխատանքային իրավունքի շրջանակներում.

    Աշխատանքային վեճի մինչդատական կարգավորում, բանակցությունների վարում.

    Գործատուի անհատական իրավական ակտի դեմ բողոքի ներկայացում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին.

    Աշխատողի շահերի ներկայացուցչություն և իրավունքների պաշտպանություն դատարանում:

    Կարդալ ավելին
  • Ֆինանսկան կազմակերպությունների հետ հարաբերություններ

    Ֆինանսկան կազմակերպությունների հետ հարաբերությունների ոլորտում մենք մատուցում ենք հետևյալ ծառայությունները՝

    Աջակցություն բանկային հաշիվ բացելու գործընթացում.

    Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստում և կազմում.

    Բանկերի և վարկային կազմակերպությունների հետ հետ վեճերի արտադատական կարգավորում.

    Վարկային և/կամ գրավի պայմանագրերի վիճարկում դատական կարգով. 

    Վարկառուի և/կամ գրավատուի և/կամ երաշխավորի  շահերի ներկայացուցչություն և իրավունքների պաշտպանություն դատարանում:

    Կարդալ ավելին
  • Հարկային վեճեր

    Հարկային հարաբերությունների ոլորտում մենք մատուցում ենք հետևյալ ծառայությունները՝

    Հարկատուի շահերի ներկայացուցչություն հարկային մարմիններում.

    Հարկատուի շահերի պաշտպանություն հարկային ստուգման ընթացքում.

    Ստուգման արդյունքներով ընդունված որոշումների բողոքարկում վերադասաթյան կարգով և դատարանում.

     
    Կարդալ ավելին
  • Կորպորատիվ իրավաբանական սպասարկում

    Կազմակերպության բոլոր իրավաբանական փաստաթղթերի  վերլուծություն.

    Խորհրդատվություն ՀՀ օրենսդրության շրջանակներում.

    Կազմակերպության պայմանագրերի մշակում և կազմում, այդ թվում` հիմնադիրների կամ նոր մասնակցի /ներդրողի/ միջև կորպորատիվ պայմանագրերի.

    Կազմակերպության աշխատանքային պայմանագրերի մշակում  և կազմում, աշխատանքային պայմանագրերի դադարեցման կամ պայմանագրի փոփոխության գործընթացի իրավաբանական կազմակերպում և խորհրդատվության տրամադրում, աշխատանքային վեճերի կարգավորում, դատարանում աշխատանքային վեճերով ներկայացչություն և գործատուի շահերի պաշտպանություն.

    Կազմակերպության ներքին իրավաբանական փաստաթղթերի՝ կարգերի, կանոնների և այլնի մշակում և կազմում.

    Կազմակերպության գործարքների իրավաբանական ուղեկցում.

    Կազմակերպության շահերի ներկայացուցչություն վարչական մարմինների հետ փոխհարաբերություններում.

    Կազմակերպության շահերի ներկայացուցչություն քաղաքացիաիրավական հարաբերություններում.

    Կազմակերպության վեճերի արտադատական կարգավորում.

    Կազմակերպության շահերի ներկայացուցչություն դատարանում՝ սնանկության, քաղաքացիական, վարչական և քրեական գործերով:

    Կարդալ ավելին
  • Ժառանգության իրավունք

    Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները ժառանգության իրավունքի ոլորտում՝

    Ժառանգության ընդունման, ձևակերպման հարցերի վերաբերյալ խորհրդատվություն և աջակցություն.

    Ժառանգության հարցերով ներկայացուցչություն նոտարական գրասենյակներում և պետական մարմիններում.

    Ժառանգության հետ կապված այլ իրավական հարցերով ծառայությունների տրամադրում.

    Ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետների վերակագնում.

    Կտակի ձևակերպման իրավական աջակցություն.

    Ժառանգության հարցերով ներկայացուցչություն դատարանում.

    Կարդալ ավելին
Հետադարձ կապ