Գրասենյակի մասին

Ձեզ ողջունում է «Կոլլեկտոր» իրավաբանական գրասենյակը, որը Հայաստանում իրավաբանական ծառայություններ մատուցող առաջատար կազմակերպություններից է:
Ձեր հաղթանակը մեր մասնագիտությունն է – սա է մեր գրասենյակի հիմնական կարգախոսը իրավական օգնություն ցուցաբերելիս: Մենք ոչ թե պարզապես խոսում ենք, այլ ուշադիր աշխատում ենք յուրաքանչյուր հարցի շուրջ և մեզ համար շատ կարևոր է, որ իրավաբանական օգնություն պատվիրելիս մեր հաճախորդը գոհ մնա մեր ծառայություններից:
Մենք մատուցում ենք քաղաքացիական, վարչական և քրեական իրավունքի ոլորտներին առնչվող իրավաբանական ծառայություններ:
Մեզ հաջողվել է միավորել բանիմաց իրավաբանների, ովքեր ունեն դատական ներկայացչության մեծ փորձ քաղաքացիական, վարչական և քրեական գործերով:
«Կոլլեկտոր» իրավաբանական գրասենյակը նաև ուինիվերսալ կոլլեկտորային կազմակերպություն է, որը տրամադրում է նաև ժամկետնաց պարտքերի հավաքագրման ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձանցից, ներառյալ՝ ներկայացչություն՝ դատարանում, հարկադիր կատարման վարույթներում, սնանկության գործընթացում, ինչպես նաև կազմկերպում է արտադատական կարգավորում:
Մենք երաշխավորում ենք մեր հաճախորդներին պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ, յուրաքանչյուր առաջադրանքին անհատական մոտեցում և տեղեկատվության մշակման գաղտնիություն:
Կոլլեկտոր փաստաբանական գրասենյակը Ձեր գործընկերն է իրավական հարցերում:
Կապվեք մեզ հետ այսօր որակյալ խորհրդատվություն և ձեր խնդիրների լուծումները ստանալու համար:Մեր նպատակն է՝ Ձեր հաջողությունը և վստահությունը, Ձեր իրավունքների իրավական պաշտպանության ընթացքում: